Բուլղարիայի նախագահ Ռոսեն Ասենով Պլեվնելիեւը հայտնել է, որ Ռուսաստանը փորձում է պառակտել ու ապակայունացնել Եվրոպան կիբերհարձակումների օգնությամբ, փոխանցում է BBC–ն։
Պլեվնելիեւի խոսքով Կրեմլը փորձում է ազդել երկրի ու մյուս եվրոպական պետությունների քաղաքականության վրա ՝ ֆինանսավորելով կուսակցությունները ու տարածելով քարոզչություն։
ԳԵՐԲ կուսակցության անդամը հավաստիացնում է, որ անցած տարի Բուլղարիայի ԿԸՀ կայքը ու մի շարք կառավարական կայքեր հաքերների հարձակմանն են ենթարկվել, որոնք կարող են պատկանալ նույն խմբին, ինչ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կայքի վրա հարձակում կազմակերպողները։ Կրեմլում նման մեղադրանքները հերքում են։
Կիրակի Բոլղարիայում նախագահական ընտրություններ են, ու Ռոսեն Պլեվնելիեւը իր թեկնածությունը չի առաջադրել։
Հարցումների համաձայն՝ քաղաքացիների համակրանքը հիմնականում վայելում են իշխող ԳԵՐԲ կուսակցության թեկնածու Ցեցկա Ցաչեւան, նրա օգտին պատրաստ է քվեարկել 26․3 տոկոսը ու սոցիալիստերի ներկայացուցիչ Ռումեն Ռադեւը, որին նախապատվություն է տալիս 22․5տոկոսը։




























