Վենեսուելայի ընդդիմությունը մտադիր է իշխանություններից պահանջել հանրաքվե անցկացնել նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականի կամ արտահերթ ընտրություններ կազմակերպելու հարցով։ Այս պահանջները ընդգրկված են այն նպատակների ցանկում, որոնց իրականացումը Դեմոկրատական միասնության բլոկը  մտադիր է պահանջել կառավարության հետ բանակցությունների ընթացքում։

Պահանջների ցանկում են նաեւ  քաղբանտարկյալների ազատ արձակումն ու երկիրը հարկադիր լքած քաղաքացիների  վերադարձը հայրենիք։ Նաեւ ընդդիմությունը մտադիր է բաց դատավարություններ պահանջել երկրի առաջնորդների նկատմամբ ու Ազգային ընտրական խորհրդի կազմի փոփոխություն։ Բացի դրանից ընդդիմությունը կողմ է, որ թույլատրվի հումանիտար օգնություն մատակարարումը երկրին, հայտնում է ՏԱՍՍ-ը։