Mini ընկերությունը պատրաստվում է թողարկել իր նոր արտասովոր կուպե-քրոսովերը: Նորույթն առայժմ պաշտոնական անվանում չունի, բայց հայտնի է, որ այն կմիանա Countryman-ի շարքին: Այս մասին հաղորդում է daily-motor-ը:
Որպես հարթակ մեքենան կարող է Paceman մոդելի բազան ստանալ: Խոսքը UKL հարթակի մասին է, որը ստեղծել են BMW-ի ինժեներները:
Mini-ի նոր քրոսովերը նույն շարժիչները կունենա, ինչ Countryman-ը: Բազային շարժիչը 136 ձիաուժ հզորությամբ կլինի:




























