Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզիերն առաջարկել է կարգ մշակել, որը թույլ կտա քաղաքացիությունից զրկել երկու անձնագիր այն քաղաքացիներին, որոնք արտերկրում պատերազմում են ահաբեկչական կազմակերպությունների շարքերում մարտնչողներին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Westdeutsche Allgemeine Zeitung-ը:

Երկրի Սահմանադրության համաձայն՝ քաղաքացուն կարելի է քաղաքացիությունից զրկել միայն այն դեպքում, եթե նա նաեւ այլ երկրի կամ երկրների քաղաքացիություն ունի: Հակառակ դեպքում քաղաքացիությունից զրկել հնարավոր չէ:

Մինչեւ հիմա իշխանությունները կարող էին ընդամենը բռնագրավել քաղաքացու անձնագիրը՝ կանխելու համար ահաբեկչական խմբավորումներին նրա միանալու հնարավորությունը: Սակայն տվյալ անձը շարունակում էր Գերմանիայի քաղաքացի մնալ:

Սիրիայում եւ Իրաքում ահաբեկիչների շարքերում Գերմանիայի 870 քաղաքացի է մասնակցում ռազմական գործողություններին: Երկրի քրեական ոստիկանության տվյալներով՝ նրանց քիչ մասը միայն երկքաղաքացիություն  ունի:

Թոմաս դե Մեզիերի նախաձեռնությունն արդեն արժանացել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության քննադատությանը: