Audi ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի A5 եւ S5 կաբրիոլետները: Ստանդարտ մոդելների անվտանգության գոտիների մեջ ներդրված միկրոֆոն կա, որն օգտագործվում է մուլտիմեդիայի ձայնային կառավարման համար, փոխանցում է Motor-ը:
Կաբրիոլետների վերին ծածկն ավտոմատ կերպով բացվում է 15 վայրկյանում, փակվում՝ 18-ում: Այդ գործողությունը հնարավոր է իրականացնել մինչեւ 50 կմ/ժ արագություն բացած:
A5 կաբրիոլետը վաճառքի մեկնարկի պահին կունենա 2 լ ծավալով 1 բենիզի տուրբո շարժիչ, որը զարգացնում է 252 ձիաուժ հզորություն: Այն ունի նաեւ 2 դիզելով շարժիչ՝ 2 լ ծավալով եւ 190 ձիաուժ հզորությամբ եւ 3 լ ծավալով ու 218 ձիաուժ հզորությամբ:
Audi S5-ը ունի 3 լ ծավալով բենզինի տուրբոշարժիչ, որը զարգացնում է 354 ձիաուժ հզորություն, իսկ տեղից 100 կմ/ժ արագություն է զարգացնում 5,1 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժ:




























