Գերմանական Mercedes-Benz ավտոկոնցեռնը պատրաստվում է հաջորդ տարվա վերջին ներկայացնել G-class նոր սերնդի ամենագնաց։ Նոր մեքենայի ճանապարհային փորձարկումները շարունակվում են, ինչի մասին են վկայում համցանցում հայտնվող «լրտեսական» լուսանկարները, հայտնում է Informing–ը։

Ըստ ամենայնի՝ նորույթը դժվար թե շատ տարբերվի հին «Գելենդվագենից», ու դա այն դեպքում, որ մոդելը նախագծված է նոր հարթակի վրա, ինչի շնորհիվ ամենագնացի քաշն ավելացել է 400 կգ-ով։ Արժե նշել, որ նոր մոդելի վրա լինելու է աէրոդինամիկ փաթեթ, որը նպաստելու է ավտոմեքենայի ցանկացած ճակատային դիմադրության նվազմանը, նաեւ դինամիկայի ավելացմանը ու վառելիքի գործածման կրճատմանը։

Mercedes-Benz G-class -ի շարժիչը բենզինով է աշխատելու եւ ունենալու է մինչեւ 360 ձիաուժ հզորություն։ Հնարավոր է նաեւ դիզելային շարժիչով մոդիֆիկացիա։