BMW կոնցեռնը պրեմիերայից առաջ արել է Х3 նոր քրոսօվերի վերջին փորձարկումները։ Որեւէ հեղափոխական փոփոխություն ամենագնացի արտաքին տեսքում չարժե ակնկալել, բայց բավարացիները խոստանում են բազմաթիվ անսովոր մոդիֆիկացիաներ, հայտնում է «ԱՎտոՎեստին»

Սերնդափոխության հետ մեկտեղ  BMW Х3 –ն կփոխի նաեւ իր պլատֆորման՝ այն կառուցել են արդեն հայտնի CLAR ճարտարապետության հիմքով։ Բացի դրանից ակնկալվում է գերդիմացկուն պողպատի ու ալյումինիումի ակտիվ կիրառում։ Այսպիսով քրոսօվերի քաշը պետք է նվազի միջինը 100 կգ-ով։

Նորույթի շարժիչային գամման կկազմեն արդեն հայտնի չորս ու վեց ցիլինդրանի շարժիչները։