Hyundai ընկերությունը մշակել է կոնցեպտուալ պիկապ, որը կոչվում է Creta STC։ Հարավային Կորեայում ստեղծված նախատիպը ներկայացրել են Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում միջազգային մոտորշոուի ժամանակ, հայտնում է Motor.ru –ն։
Creta STC (Sport Truck Concept) կոնցեպտ մեքենայի գաբարիտային երկարությունը կազմում է 4․68 մետր, լայնությունը՝ 1․85 մետր, իսկ բարձրությունը՝1․63 մ։ Անիվային բազան հավասար է 2․8 մ-ի։ Այսպիսով, պիկապը 41 սմ-ով երկար ու 70մմ-ով լայն է «Կրետայի» ռուսական տարբերակից։































