Volkswagen ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է թամրացրած Golf հեչբեքը: Մոդելն ունի 1.5 լ ծավալով 4-մխոցանի շարժիչ, թվային պանել, լուսադիոդային լուսարձակներ, նոր մուլտիմեդիա համակարգ՝ սենսորային կոճակներով եւ ժեստերով կառավարելու հնարավորությամբ, հայտնում է Motor.ru-ն:

Golf-ի ընտանիքը միայն դիզայնի կոսմետիկ փոփոխություններ է կրել: Մոդելի բամպերները եւ լուսարձակները փոխվել են, իսկ հետին լուսարձակները, մոդելից անկախ, այսուհետ միշտ լուսադիոդային են լինելու: Բիքսենոնի փոխարեն առաջարկվում է լուսադիոդային դիմային օպտիկա:

Մեքենան ունի 12.3 մատնաչափ էկրանով դիսփլեյ 1440X540 պիքսել հնարավորությամբ, անլար լիցքավորման հնարավորություն սմարթֆոնների համար, Wi-Fi-ի կետ, նոր մուլտիմեդիա համակարգ: