1962թ․ թողարկված Ferrari 250 GTO–ն աճուրդի են դրել 45 մլն ֆունտ սթերլինգով, ինչը համարժեք է 56 մլն դոլարի, հայտնում է The Telegraph–ը։
Ավտոմեքենան հայտնի է նրանով, որ մասնակցել է «Սեբրինգի 12 ժամ» մարաթոնի, որտեղ հաղթել է իր կարգում ու երկրորդ տեղը զբաղեցրել ընդհանուր հաշվարկով։ Նաեւ այն մասնակցել է «Լե Մանի 24 ժամ» մրցույթին, որտեղ վեցերորդն է հասել ֆինիշի ու հաղթել իր կատեգորիայում։
Մոդելն ունի 300 ձիաուժ հզորության V12 շարժիչ, ավտոմեքենան մինչեւ 100 կմ/ժ արագություն բացում է 6 վայրկյանում, առավելագույն արագությունը 270 կմ/ժ է։
Այսօրվա դրությամբ աշխարհի ամենաթանկարժեք մեքենան է համարվում 1963-ի թողարկման Ferrari 250 GTO-ն, որը վաճառել են 2013-ին 52 մլն դոլարով։




























