Ճապոնական Mazda ընկերությունը 2017 թվականի սկզբին ԱՄՆ շուկայի համար դիզելային շարժիչով երկու ավտոմեքենա կներկայացնի:

Ընկերությունը պլանավորում է նորույթի շնորհիվ ամերիկյան շուկայում վաճառքն ավելացնել:

Mazda-ի աշխատակիցների խոսքերով ՝ ավտոարտադրողը ԱՄՆ-ում դիզելային մեքենաների քողարկված պահանջարկ է տեսնում, քանի որ առաջարկը մեծ չէ, եւ մրցակիցները նախընտրում են էլեկրաքարեր վաճառել:

Mazda-ից նաեւ նշել են, որ ընկերությունը չի պատրաստվում նոր էլեկտրամեքենաներ ստեղծել:

Որոշ լրատվամիջոցների տեղեկություններով՝ խոսքը դիզելային շարժիչով Mazda 6 սեդանի եւ CX-5 ամենագնացի մասին է: