Ավտոմեքենաների ասպարեզի փորձագետները հրապարակել են 2017 թվականի ամենասպասված 3 մոդիֆիկացիաները:

Թոփ-3-ի առաջին հորիզոնականում է Nissan Teana մոդելը: Մոդիֆիկացիան կունենա 3 տեսակի շարժիչ՝ 2, 2,5 կամ 3-լիտրանոց ուժային ագրեգատ: Այդպիսի սարքերի հզորությունը 150-175 ձիաուժի սահմաններում է: Մեքենան ունի մուլտիմեդիայի նոր համակարգ, որը կարող է աշխատել սմարթֆոնների հետ: Մոդելը կթողարկվի 2017 թվականի առաջին կեսին:

Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Audi RS1 մոդիֆիկացիան: Հայտնի է, որ այս մեքենայի ծածկի տակ կգործի 300 ձիաուժ հզորությամբ 2-լիտրանոց շարժիչ: Թափքի առջեւում զինանշանային տեսակի վահան է տեղադրված ռադիատորային վանդակաճաղի համար: Մոդելն ունի ժամանակակից լուսադիոդային լուսարձակներ: Մեքենան կներկայացվի 2017 թվականին՝ Ժնեւի ավտոցուցադրության ժամանակ: Այն Եվրոպայում կվաճառվի 38 հազար եվրո գնով:

Եռյակը եզրափակում է ֆրանսիական Renault Megane ավտեմեքենան: Մոդելն ունի 1,2-լիտրանոց շարժիչ: Պրեմիերան տեղի կունենա հաջորդ տարի: Planet Today-ի փոխանցմամբ՝ գնորդներին առաջարկվող գինը կկազմի 12 հազար դոլար: