Գերմանական Porsche ավտոարտադրողը, որը մասնագիտացած է պրեմիում դասի ավտոմեքենաների արտադրության ուղղությամբ, ոչ թանկարժեք մոդել է պատրաստում: Այս մասին հայտնում է Auto Bild-ը:
Նշված մոդելը Majun հավաք քրոսովերի նոր տարբերակն է, որն ընդհանուր շատ բան ունի Volkswagen-ի նոր էլեկտրա«ամենագնացի» հետ:
Նախկինում Porsche-ի մարքեթինգային քաղաքականությունը կառուցվում էր 911 մարզական մեքենայի շուրջ, բայց հիմա իրավիճակը փոխվել է՝ ավելի շատ ավտոսիրահարներ են քրոսովերները նախընտրում, ուստի ընկերությունում որոշել են կենտրոնանալ հենց այդպիսի մոդելների արտադրության վրա: Օրինակ՝ Macan նախորդ սերունդը գերմանական շուկայում վաճառվում է 55,669 եվրոյից սկսած: Ինսայդերների խոսքով՝ Majun նոր մոդելը զգալիորեն էժան կլինի:




























