Toyota ընկերությունը փոխհատուցում կվճարի ամերիկացի ավտոսեփականատերերին այն բանի համար, որ նրանց մեքենաները կոռոզիայի են ենթարկվել։ Այս մասին հայտնում է Reuters–ը։
Տուժած մեքենաների սեփականատերերը կարծում են, որ մեքենաները կոռոզիայի են ենթարկվել այն պատճառով, որ դրանց շրջանակները լավ չեն պաշտպանված ժանգից։
Լոս Անջելեսի դատարանի վճռով Toyota–ն պետք է ստուգի բոլոր շրջանակային մեքենաները եւ պարզի, թե անհրաժեշտ է արդյոք փոխել դրանց շրջանակները բոլորի համար առանձին դեպքերում։ Բացի այդ, Toyota–ն պարտավորվել է փոխհատուցել մեքենաների վերանորոգման ծախսերն այն հաճախորդների համար, որոնք մեքենան վերանորոգել են իրենց հաշվին։ Փոխհատուցման ընդհանուր գումարը կազմում է 3.375 մլրդ դոլար։




























