Ավտոկոնցեռնը մտադիր է 2017-ին ավելացնել էլեկտրամոբիլների վաճառքը ավելի քան մեկ երրորդով, իրացնելով 100 հազար մեքենա։ Այս մասին Süddeutsche Zeitung պարբերականին հայտնել է կոնցեռնի ղեկավար Հարալդ Կրյուգերը։ 2016-ի արդյունքներով ակնկալվում է, որ BMW–ն կվաճառի 60 հազար էլեկտրամոբիլ, այսպիսով 2013-2016թթ․արդյունքներով կոնցեռնի վաճառած էլեկտրամոբիլների թիվը կհասնի 100 հազարի, հայտնում է DW–ն։
Կրյուգերի խոսքով BMW –ն հիմա առաջարկում է դասական ապրանքանիշերի էլեկտրամոբիլներ ու մոդելային շարքեր։ «Ես կարծում եմ, որ 2025-ին հիբրիդային ու էլեկտրական ավտոմեքենաների շուկայում մեր մասնաբաժինը կկազմի 15-25 տոկոս»,- ասել է նա։
Ընդհանուր մարտկոցների արտադրությունը, որի մասին խոսում են զանազան ավտոկոնցեռների խորհուրդները, Քրյուգերի մոտ լուրջ առարկություններ չեն առաջացնում։ «Բայց իմ առաջակը հետեւյալն է, եկեք սպասենք մինչեւ կպարզվի, թե ինչպիսին է լինելու մարտկոցների հաջորդ սերունդը»,- հավելել է BMW –ի ղեկավարը։




























