Ավիավթարում զոհվել է արքայազն Չառլզի մտերիմ ընկերը: Ողբերգությունը տեղի է ունեցել հանգստյան օրերին: Ուղղաթիռը կործանվել է Հյուսիսային Իռլանդիայի հարավ-արեւելքում գտնվող լեռներում:

Ուղղաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են՝ օդաչուն, ուղղաիթիռի տերը, եւ Guard Polo Club-ի գործադիր տնօրենը: Հենց վերջինիս հետ էլ Չառլզը սերտ հարաբերություններ ուներ, հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները: