Հոլիվուդյան հայտնի դերասան Ռենդի Քուեյդը եւ նրա կինը դիմել են կանադական իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով:
Ինչպես հայտնում է BBC-ն, 60-ամյա դերասանին ու նրա կնոջը Վանկուվերում ձերբակալել է կանադական ոստիկանությունը ԱՄՆ հայցով, հաղորդում է RBC-ն: Նրանց նկատմամբ հետախուզում են հայտարարել Կալիֆորնիայի իշխանությունները` տարեց ամուսնական զույգի տանն ապօրինի բնակվելու համար:
Դերասանի կինը հայտնել է Կանադայի ներգաղթյալների հանձնաժողովին, որ իրենց ցանկանում են սպանել, ուստի ստիպված են թաքնվել: Նրա խոսքով, Քուեյդի ութ ընկերները վերջին մի քանի տարում սպանվել են: Հայտնի չէ, թե ինչ պատճառով են որս սկսել դերասանի նկատմամբ:





























