Լոս Անջելեսում կայացել է նոր սերնդի Mazda CX-5 քրոսովերի շնորհանդեսը: Արտադրողի հաղորդմամբ՝ մեքենան Ճապոնիայում վաճառքի կհանվի արդեն հաջորդ տարվա փետրվարին: Տարվա ընթացքում ընկերությունը կկարգավորի նաեւ այլ շուկաներ մեքենաների մատակարարումը:

Ըստ Informing-ի՝ նոր Mazda CX-5-ը կթողարկվի 2 եւ 2.5 լիտր ծավալով բենզինե շարժիչներով: Մեքենան կառաջարկվի նաեւ 2.2 լիտր ծավալով դիզելային շարժիչով: Սակայն շարժիչների հզորության մասին ոչինչ չի հաղորդվում:

Նորույթը նաեւ թարմացված սրահ ունի՝ ավելի հարմար նստատեղերով: Քրոսովերն արդեն առաջարկվում է պրոկցիոն էկրանով եւ MZD Connect տեղեկատվական-ժամանցային համակարգով: