Volkswagen գերմանական ավտոարտադրողը արհմիությունների հետ պայմանավորվել է աշխատանքից ազատել 23 հազար աշխատակցի արտադրական ծախսերը 3.7 մլրդ եվրոյով կրճատելու պատճառով, հայտնում է Bloomberg–ը։
Արհմիությունների հետ համաձայնության շրջանակում Volkswagen–ը համաձայնել է էլեկտրամոբիլներ հավաքել Գերմանիայի Վոլֆսբուրգ եւ Ցվիքաու գործարաններում։ Բացի այդ, ընկերությունը 9 հազար աշխատատեղ կստեղծի էլեկտրամոբիլների եւ թվային համակարգերի արտադրության համար։ Արտադրական ծախսերի կրճատումը գերմանական գործարաններում կազմել է 3 մլրդ, արտասահմանում՝ 700 մլն եվրո։




























