Mercedes-Benz–ը դիտարկում է Maybach բրենդի զարգացման տարբերակները։ Այսպես՝ բացառված չէ, որ այդ բրենդի անվան տակ կարող է հայտնվել ամենագնաց, փոխանցում է Informing–ը։
Ենթադրվում է, որ նոր մեքենան կկառուցվի Mercedes-Benz GLS–ի բազայի վրա, սակայն վերջնական որոշում այս հարցով դեռ չի կայացվել։
Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Maybach–ի գծում չեն լինի նոր EQ–ի հիմքով էլեկտրամոբիլներ, սակայն չի բացառել ապագայում Maybach էլեկտրամոբիլների ի հայտ գալը։




























