ԱՄՆ–ում Koenigsegg One:1 հիպերքարը, որը գոյություն ունի միայն 7 նմուշով, իր նախնական գնից 5 անգամ ավելի թանկ են վաճառել՝ 10 մլն դոլարով։ Այս մասին հայտնում է GTSpirit–ը։
Koenigsegg One:1 հիպերքարը ներկայացվել էր 2014-ին։ Անվանումը նշանակում է հզորության եւ զանգվածի հարաբերակություն՝ 1 ձիաուժը մեկ կիլոգրամի համար։ Մեքենան ունի 1341 ձիաուժ հզորությամբ 5 լ ծավալով 8-մխոցանի շարժիչ։ Մեքենան կշռում է 1341 կգ։
Մոդելը արագության մի անի ռեկորդ էր սահմանել։ Այն «0-300-0» արագությունը զարգացրելէր 17.95 վայրկյանում։






























