Elio E1c եռանիվ մեքենան, որի կոնցեպտը ներկայացվել էր դեռեւս 2009 թվականին, պատրաստվում է սերիական արտադրության, հայտնում է Informing–ը։
Մոտ ժամանակներս եռանիվ մեքենան ճանապարհային փորձարկումներ կանցնի։
Հայտնի է, որ Elio E1c–ը 80 տոկոսով կառուցվել է էժան նյութերից։ Նստատեղերը սրահում միմյանց հետեւից են դասավորված, ղեկանիվը արտաքնապես փոփոխվել է, հողմապակիները անվտանգության վարագույրներ ունեն, իսկ վարորդի համար կա անվտանգության բարձիկ։ Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրերին, ապա այն կունենա բենզինի շարժիչ, որի ծախսը կազմում է 2.8 լ 100 կմ–ի համար։
Վաճառքի մեկնարկի օրը հայտնի չէ, սակայն տեղեկություններ կան, որ այ կարժենա 7.3 հազար դոլար։




























