«Համաշխարհային կանացի մեքենա» մրցույթի հաղթող է դարձել Jaguar F-Pace քրոսովերը, որը նաեւ առաջին տեղն է զբաղեցրել «Լավագույն ամենագնաց» անվանակարգում, հայտնում է Motor–ը։
Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 294 մեքենա։ Տարվա լավագույն մեքենան ընտրել է ժյուրին, որը կազմված է եղել 14 երկիր ներկայացնող 17 կանանցից։ Եզրափակիչ էր անցել 32 մեքենա։
Բացի այդ, այս տարի հայտնվել է եւս մեկ անվանակարգ՝ «Հոլլի Ռիչի երազանքի մեքենա», որն այդպես է անվանվել ի պատիվ ժյուրիի անդամներից մեկի, որը մահացել էր այս տարվա հոկտեմբերի սկզբին։ Այդ անվանակարգում հաղթել է McLaren 570S–ը։
Անցյալ տարի մրցույթի հաղթող էր դարձել Volvo XC90 ամենագնացը։




























