Լոս Անջելեսի ավտոսալոնում, որը անցնում է նոյեմբերի 18-ից 27-ը, կայացել է Mercedes-Maybach S 650 կաբրիոլետի պրեմիերան։ Ընդամենը արտադրվելու է տվյալ մոդելի 300 ավտոմեքենա, որի գինը մեկնարկելու է 300 հազար եվրոյից, հայտնում է Forbes–ը։
Mercedes-Maybach S 650 կաբրիոլետից Mercedes-Maybach մեքենան արտաքուստ տարբերվելու է նոր բամպերով, քրոմապատ մանրակների առատությամբ ու բնականաբար Maybach լոգոտիպով։ Շարժիչը 6 լիտրանոց V12 է ՝ 630 ձիաուժ հզորությամբ, առավելագույն արագությունը 250 կմ/ժ։ Կաբրիոլետի ինտերիերը կարելի է ձեւավորել ինը գունային համադրություններից մեկով՝ դեղինից ու սեւից սկսած մինչեւ բաց մարմնագոււյն ու շագանակագույն։
Ավանդույթի համաձայն, ավտոմեքենայի հետ տրամադրվելու է ճանապարհային պայուսակների հավաքածու այն նույն կաշվից, որից պատրաստված է Mercedes-Maybach-ի ինտերիերը։




























