Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը Volkswagen–ից փոխհատուցում է պահանջել «դիզեյգեյթի» համար, հայտնում է Autocar–ը։

«Ոչ մի արդարացում չկա, որ Volkswagen–ը չի փոխհատուցել Լոնդոնին այն պահից սկսած, երբ հայտնի է դարձել դիզելգեյթի մասին,- ասել է պարոն Խանը,- Ես ուզում եմ, որ փոխհատուցում հատկացվի Լոնդոնի հազարավոր մեքենայատերերին, որոնք գնել են Volkswagen ու հիմա թունավորում են օդը»։

Քաղաքապետը հայտնել է այն մասին, որ Լոնդոնում առնվազն 80 հազար մեքենա կա կեղծ ծրագրային ապահովումով։ Պարոն Խանը նաև 2․5 մլն եվրո փոխհատուցում է պահանջել եւ ասել, որ այդ գումարը բարեգործական ծրագրերի է հատկացնելու։