Hyundai-ի մոդելային շարքը առաջիկա երկու տարիներին պետք է համալրվի երկու նոր՝ SUV-սեգենտա մոդելներով: Կորեական ավտոարտադրողը մտադիր է մինչեւ 2018 թվականը կոմպակտ քրոսովեր թողարկել, մեկ տարի հետո՝ եւս մեկը, որն առաջինից մի փոքր մեծ կլինի: Այս մասին հայտնում է Infroming-ը:
Hyundai-ի արդեն գոյություն ունեցող քրոսովերները փոփոխության կենթարկվեն: Այսպես՝ Grand Santa Fe-ն չափերով կմեծացվի եւ 8-տեղանի կդառնա, Santa Fe Sport-ը եւս չափերով եւ դիզայնով կփոխվի՝ դառնալով ավելի սպորտային: Tucson-ի դիզայնն ընդհանուր առմամբ քիչ կփոխվի եւ բավական պահպանողական կմնա:
Ընկերության ներկայացուցիչների տեղեկատվությամբ՝ Hyundai-ն 2020 թվականին շուկա կհանի 14 մոդելներ, որոնց շարժիչները կգործեն այլընտրանքային վառելիքով:




























