Չինական NextEV ընկերությունը ներկայացրել է իր առաջին ավտոմեքենան՝ գերհզոր էլեկտրական Nio EP9 սուպերքարը, փոխանցում է Wroom-ը: 

Nio EP9-ը ցուցահանդեսային նախագիծ չէ, այլ մշակված կառուցվածքով իրական մեքենա: Այն, իհարկե, սերիական չես համարի. NextEV ընկերությունը պլանավորում է մոդելի 6 նմուշ թողարկել՝ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հաճախորդների համար 1,2 մլն դոլար արժողությամբ: Մեքենաները կհավաքվեն Չինաստանում՝ JAC ընկերության գործարանում:
Սուպերքարի յուրաքանչյուր անիվի վրա տեղադրված է մեկական էլեկտրաշարժիչ, որոնք ընդհանուր առմամբ 1360 ձիաուժ հզորություն են ապահովում: Nio EP9-ը 100 կմ արագություն է հավաքում 2,7 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 313 կմ/ժամ: Մարտկոցների եւ լիցքավորող սարքի մանրամասն բնութագրերն առայժմ չեն հրապարակվում: