Volkswagen  գերմանական ընկերությունը որոշել է մեծացնել Passat մոդելի շարժիչի գամման։ Արդեն առկա շարժիչներին կավելանա եւս մեկ դիզելով ուժային ագրեգատ, փոխանցում է Speedme–ն։

Նոր շարժիչը ներկայացվել է որպես առավել խնայող, սակայն միաժամանակ այն պահպանում է նախորդ շարժիչների արագության բոլոր բնութագրերը։ Նոր 4-մխոցանի շարժիչը կունենա 2 լ ծավալ եւ 180 ձիաուժ հզորություն։

Նման շարժիչով հնարավոր է 100 կմ/ժ զարգացնել 8.3 վայրկյանում։ Դրա հետ մեկտեղ մեքենայում գործում է 6 դիապազոնով փոխանցման տուփ։ Արտադրողները հայտնում են, որ վառելիքի միջին ծախսը 100 կմ–ի համար կկազմի ընդամենը  մոտ 5 լ։