Բելգիացի հետազոտողը Ֆրանսիայի ստորգետնյա քարհանքներից մեկում 1930-ականներին թողարկված տասնյակ ավտոմեքենաներ է հայտնաբերել։ Motor -ի փոխանցմամբ այդ մեքենաները թաքցվել էին Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին։

Գաղտնի «ավտոտնակը» Ֆրանսիայի կենտրոնական մասում հայտնաբերել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վինսենթ Միշելը։ Բելգիացին, որի նախասիրությունն է քաղաքների հետազոտությամբ, պատմել է, որ ցնցված էր իր գյուտով։

«Ինձ թվաց, թե ժամանակի մեջ ճամփորդություն եմ իրականացրել ու հայտնվել 70 տարի առաջ, ապշեցուցիչ զգացողություն էր»,- մեկնաբանել է Միշելը։ Ենթադրվում է, որ տեղի բնակիչները ավտոմեքենաները թաքցրել էին, երբ պատերազմ է սկսվել, որպեսզի դրանք չզավթեն գերմանական զորքերը։ Հետագա տարիներին այդ «ավտոտնակը» մի քանի անգամ համալրվել է նաեւ այլ մեքենաներով, բայց հետո դրանց մասին մոռացել են, ու տասնյակ դասական մեքենաներ առայսօր մնացել են գետնի տակ։