Hyundai ավտոընկերությունը հայտարարել է, որ ձգտում է ընդլայնել ԱՄՆ-ի համար նախատեսված իր Accent մոդելի կոմպլեկտացիաները, հաղորդում է Svopi–ն։
Նահանգներում առայսօր վաճառվում է մինչռեսթայլինգային Accent, մինչդեռ այն դեռ 2014-ին էր նոր դիզայն ձեռք բերել։ Այդուհանդերձ, թափքի հին մոդելով էլ Accent–ը ԱՄՆ-ում պահանջարկ ունի։ Անցած ամիս այս մոդելի վաճառքը կազմել է 6 909, ինչը մոտավորապես 1 860 մեքենայով շատ է, քան անցած տարվա նոյեմբերին։ Հունվարից նոյեմբեր ժամանակահատվածում ամերիկյան շուկայում իրացվել է 75 607 մեքենա, ինչը 16 839-ով շատ է, քան անցած տարի։ Հիմա ամերիկացիների համար հասանելի է դարձել Value Edition կոչվող թարմացված կոմպլեկտացիան՝ 16 450 դոլար արժեքով։ Այս տարբերակի կոմպլեկտային սարքավորումների ցանկում են քրուիզ քոնթրոլը, 16 դյույմանոց անվային թեթեւ սկավառակները, Bluetooth-ով աուդիոհամակարգը, ղեկային բազմագործառույթ անիվը, հետեւի սկավառակային արգելակները։ Բացի դրանից նորույթի արսենալում կան մոդելի համար ստանդարտ անվտանգության բարձիկներ ՝վեց հատ, ESC։ Hyundai Accen-ի շարժիչն ունի չորսցիլինդրանի, 1․6 լ տարողությամբ եւ 137 ձիաուժ հզորությամբ տարբերակ, իսկ Value Edition մոդիֆիկացիայում շարժիչը հրաշալի համադրվում է վեցաստիճանանի «ավտոմատիկայի» հետ, մյուս տարբերակների համար նույնպես նախատեսված է վեցաստիճանանի «մեխանիկա»։





























