Honda ընկերությունը անոնսել է NeuV  նախատիպը, որի պրեմիերան տեղի կունենա Լաս Վեգասում սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսի ժամանակ։ Ավտոմեքենան սարքավորված կլինի CES տեխնոլոգիայով, որը կօգնի արձագանքել ուղեւորների շփմանը ու վարորդի զգացմունքներին, հայտնում է Motor–ը։

Նորույթն իրենից ներկայացնում է կոմպակտ ավտոմեքենա, որը սարքավորված է ավտոպիլոտով ու էլեկտրական ուժային սարքով։  Նորույթը մշակվել է Cocoro SB ընկերության հետ համատեղ, որը  ստեղծել է արհեստական ինտելեկտի համակարգ, որը պետք է արձագանքի վարորդի զգացմունքներին ու մասնակցի նրա հետ զրույցին։ Դրա միջոցով «Հոնդա» ընկերությունն ուզում են մեքենայի ու վարորդի միջեւ ավելի մեծ զգացմունքային կապ ստեղծել։

«Զգացմունքային» ավտոմեքենաների ստեղծելու աշխատանքների մասին «Հոնդան» հայտնել էր այս տարվա ամռանը։ Արտադրողը հույս ունի, որ ապագայում մեքենաները կկարողանան ոչ միայն ընկալել մարդու զգացմունքները, այլեւ կուտակել վարորդի հետ շփման փորձը, դրան համապատասխան կառուցելով վարքագծի սեփական մոդելը։

Թե երբ  են նման տեխնոլոգիաները հայտնվելու հոսքագծային մեքենաներում, դեռ հայտնի չէ։