Mercedes-Benz  Ավտոմոբիլային կոնցեռնը ներկայացնում է E-Class Coupe նոր ավտոմեքենայի AMG տարբերակները։ Նորույթի պրեմիերան կկայանա 2017-ի հունվարին Դեթրոյթում ավտոշոուի ժամանակ։  

Երկդռնանի ավտոմեքենայի հիմքում Mercedes-Benz E-Class նոր սերնդի սեդանի դիզայնն է լինելու, ընդ որում ոչ միայն թափքի, այլեւ  սալոնի։ Ավտոմեքենայի տարբերակիչ առանձնահատկությունն է լինելու հատուկ սարքավորումը, որը անհասանելի է դառնալու մեքենայի մյուս տարբերակների համար, հաղորդում է VistaNews.ru–ն։ Թափքը, բացի ամենայնից, սարքավորված է լինելու սենսորային թաչփադով նախկին մուլտիմեդիա համակարգի սելեկտորի փոխարեն, որը ներդրվում է Mercedes–ի մեքենաներում 2003-ից սկսած։