Եվրահանձնաժողովը Գերմանիայի նկատմամբ հետաքննություն է սկսել «դիզելային սկանդալի» գործով, հայտնում է Deutsche Welle–ն։

Բրյուսելի առաջ քաշած մեղադրանքների թվում է այն, որ Գերմանիայի կառավարությունը չի պատժել Volkswagen–ին «դիզելգեյթի» համար։ Եվրահանձնաժողովը ենթադրում է, որ դրանով Գերմանիան խախտել է իրավունքի եվրոպական նորմերը։ Գերմանիային նաեւ մեղադրում են այն բանում, որ Բրյուսելին տեղեկություն չի տրամադրվել ազգային մակարդակով իրականացվող հետաքննության մասին։

Եվրահանձնաժողովի հետաքննությունը կարող է ավարտվել Եվրոպական դատարան հայց ներկայացնելով կամ տուգանքներով։