ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջին հաշվով ինքն է որոշել հեռանալ քաղաքականությունից, եւ նորմալ է, որ ինքն էլ պետք է որոշի տանել կուսակցությունն ընտրությունների, թե ոչ։ Այս մասին դեկտեմբերի 12-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։

Նա նշեց, Գագիկ Ծառուկյանն ինքն է ստեղծել ԲՀԿ–ն։ Եվ նախորդ ընտրությունների ժամանակ նա ապացուցեց, որ իր կուսակցությունն ունի Հայաստանում երկրորդ ուժի վարկանիշը։ «Փաստացի ԲՀԿ–ն երկրի ամենակայացած կուսակցություններից մեկն է։ Եվ եթե Ծառուկյանը եւ նրա կուսակիցները որոշել են, որ նա պետք է վերադառնա որպես կուսակցության առաջնորդ, ապա թող վերադառնա»,– նշեց Մինասյանը։