Դեկտեմբերի 12-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1965 թ. ծնված Սեյրան Հ.-ն, 1965 թ. ծնված Ծովինար Պ.-ն եւ 1996 թ. ծնված Սարգիս Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վեջիններս թունավորումը ստացել են Զովունի գյուղի թիվ 132 տանը՝ գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետեւանքով:
Հանգամանքները պարզվում են:





























