Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Երեւանի Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկել 46-ամյա Հրաչիկ Ճ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա Երեւանի Տիգրան Մեծի պողողոտայի 86/3 հասցեում գործող սուրճի խանութի վաճառասեղանից գողացել էր 34-ամյա Մարիամ Թ.-ի բջջային հեռախոսը` պատճառելով 160.000 դրամի վնաս, սակայն հեռու փախչել չէր հաջողվել՝ բռնվել էր ոստիկանության ծառայողների կողմից:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: