Renault ընկերությունը հայտարարել է Էլեկտրոմոբիլային ուղղության նոր ղեկավար նշանակելու մասին։ Նոր ղեկավար է դարձել Ժիլ Նորմանը, որը Renault–ում է աշխատում արդեն 28 տարի։ Միաժամանակ ընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ էժան էլեկտրական մեքենա է մշակում, որը կարող է նշանային դառնալ ամբողջ էլեկտրամոբիլային սեգմենտի համար, հայտնում է autoreview–ն։
Չինական շուկայում նման մեքենա ստեղծելու պլանների մասին դեռեւս աշնանն ասել էր Renault-Nissan դաշինքի ղեկավար Կառլոս Գոնը։ Ընդ որում, ենթադրվում է, որ էլեկտրամոբիլը կսկսեն վաճառել ընդամենը 7000-8000 դոլարով։ Դա կլինի լիարժեք փակ թափքով մեքենա, այլ ոչ թե երկտեղանով միկրոքար, առանց դռների, ինչպիսին էր Twizy–ն, որը Ֆրանսիայում գնահատվում է առնվազն 7440 եվրո։





























