Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 12-ից 13-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 2 եւ զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք:
Բացահայտվել է գողության 4, խարդախության 8, յուրացման, հարկերից խուսափելու, դրամանենգության, խուլիգանության եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























