Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը չպատասխանեց լրագրողների այն հարցերին, որոնք վերաբերում էին նրա աներոջը՝ Գագիկ Ծառուկյանին: Ի՞նչ է մտածում «Բարգավաճ Հայաստանի» նախկին նախագահ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի մասին հարցը հնչելուց հետո նա շրջվեց եւ հեռացավ: «Ձեր իրավունքը հարցեր տալն է, իմ իրավունքը՝ չպատասխանելը»,- հայտարարեց նա: