Գորիսում 17-ամյա աղջիկն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հոսպիտալացվել է դեղորայքային թունավորմամբ: NEWS.am-ին ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Գորիսի հիվանդանոցից ոստիկանություն ահազանգը ստացվել է այսօր ժամը 14:00-ին:

§Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին «Գորիս» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ դեղորայքային թունավորում ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել 2000 թվականին ծնված քաղաքացի»,-ասացին ոստիկանությունից։

Ոստիկանության լրատվական ծառայությունից նաեւ հայտնեցին, որ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն: