Ինքնազբաղված անձինք, որոնք ունեն տարեկան մինչեւ 9 մլն դրամի շրջանառություն եւ չունեն վարձու աշխատողներ, կազատվեն հարկային վճարումներից: Այս մասին այսօր` դեկտեմբերի 13-ին, խորհրդարանում ասաց  ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը` ներկայացնելով «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ» սահմանելու եւ կից ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթը:

«Նախագծում հստակ նշված է այն 23 գործունեությունը, որին վերաբերում է այս համաներումը: Սա բխում է ՀՀ կառավարության գործունեության ծրագրից եւ նպատակ ունի աջակցել ինքնազբաղված անձանց` զարգացնելու բիզնեսը, հետագայում նույնիսկ խոշոր ձեռնարկատիրական սուբյեկտ դառնալ»,- ասաց նա:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Նոր օրենքով անհատ ձեռնարկատերերը եւ անհատ ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցրած անձինք կազատվեն նվազագույն եկամտահարկից եւ նվազագույն սոցիալական ապահովության վճարների ինչպես մայր գումարներից, այնպես էլ դրանց նկատմամբ հաշվարկված տույժ տուգանքներից: Վախթանգ Միրումյանի խոսքով` այսօր այդ նվազագույն հարկերն այլեւս չկան, մինչդեռ մարդիկ շարունակում են տույժ տուգանքները վճարել, այդ պատճառով առաջարկվում է ամբողջությամբ ներել դրանք:

«Բացի դրանից, անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք, որոնք գտնվում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներքո, այդ վճարներն ուշացնելու համար այսւոհետ տույժեր չեն վճարելու»,- նշեց նա: