Հաշտարար դատարանը երեքշաբթի Gelandewagen սկանդալային ավտոարշավների մասնակից Մառա Բաղդասարյանին տուգանել է եւս 27 հազար ռուբլով, տուգանքի ընդհանուր գումարը հասել է 171 հազար ռուբլու: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Մոսկվայի Սավելովյան դատարանի մամուլի քարտուղար Կոնստանտին Տիմոշենկոյին:
«Դատարանն այսօր եւս 10 նյութ քննեց Բաղդասարյանի կողմից տուգանքները չվճարելու մասին եւ նրա նկատմամբ ընդհանուր 27 հազար ռուբլու տուգանքի պատիժ սահմանեց: Դատարամի որոշմամբ Բաղդասարյանը ընդհանուր առմամբ պետք է վճարի 171 հազար ռուբլի»,- ասել է մամուլի քարտուղարը:
Ինքը՝ Բաղդասարյանը, դատական նիստին չէր ներկայացել:
Նախկինում նրան 24 օրով վարչական կալանքի էին դատապարտել:





























