«Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանը ստորագրեց ԵՄ կողմից 1 միլիոն 123 հազար եվրո դրամաշնորհի պայմանագիրը: Մյուս կողմից պայմանագիրը ստորագրեցին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը եւ ՀՀ-ում Եմ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Ստորագրումը տեղի ունեցավ «Համակողմանի տարածքային զարգացման ծրագրերը եւ ռազմավարական պլանավորումը` հանուն Հայաստանի մարզերի զարգացման» համաժողովի ընթացքում` «Պիլոտային տարածաշրջանային զարգացման ծրագրի դրամաշնորհի» շրջանակում:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ներկայացրած ծրագիրն իրականանալու է Լոռու, Սյունիքի եւ Արմավիրի մարզերում: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը գլխավորում է կոնսորցիումը, որին մասնակցում են եւս երեք տեղական կազմակերպություններ` «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ, «Սպիտակ-ֆերմեր» ՀԿ, «Սյուն» ՀԿ։ Ծրագրի նպատակն է տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը: Դա նախապայման կդառնա տեղական/տարածաշրջանային զարգացման համար:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
1,6 միլիոն եվրո ընդհանուր արժեքով ծրագիրն ունենալու է 3 բաղադրիչ` «Ձեռնարկատիրության խթանում», «Զբաղվածության խթանում», «Ենթակառուցվածքների զարգացում»: 2-ամյա Ծրագրի արդյունքում ակնկլավում է ստեղծել ավելի քան 60 կայուն աշխատատեղեր եւ մոտ 50 նոր ՓՄՁ-ներ, գրեթե 100 ձեռնարկություններ կստանան բազմակողմանի աջակցություն եւ կգրանցեն շրջանառության, աշխատատեղերի աճ, նորարարական մոտեցումներ բիզնեսի կազմակերպման եւ կառավարման հարցերում, կստեղծեն նոր արտադրանք/ծառայություն, մուտք կունենան դեպի նոր շուկաներ:
Ծրագիրի ենթակառուցվածքային բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Լոռու մարզում «ճամփեզրյա կայանի» կառուցում եւ գործարկում: Այն կծառայի որպես տեղական արտադրանքի ուղիղ վաճառքի կետ, տեղեկատվական կենտրոն եւ հանգստի կետ զբոսաշրջիկների համար, ինչպես նաեւ ուսուցողական կենտրոն տեղի գործարարների համար:
(15).jpg)
(11).jpg)






























