Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հնարավոր է համարել, որ Սիրիայի հարցով ռուս- թուրքական փոխգործակցությունը կարող է ավելի արդյունավետ լինել, քան ԱՄՆ-ի հետ, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Ելույթ ունենալով «Երկխոսություն հանուն ապագայի» ծրագրի մասնակիցների առաջ՝ նա ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունն անվանել է «անպտուղ քննարկումներ» ու ասել, որ Անկարայի հետ փոխգործակցությունը կարող է «ավելի արդյունավետ լինել»

Սերգեյ Լավրովը նաեւ մեկնաբանել է իրավիճակը Հալեպում, նշելով, որ Մոսկվայում հույս ունեն, որ Հալեպում զինյալներն առաջիկա օրերին կդադարեցնեն դիմադրությունը, ու իիրավիճակը դրանով կհանգուցալուծվի։