Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Սիրիայում, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։

Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ երկու առաջնորդները երեկոյան հեռախոսազրույցով կքննարկեն իրավիճակը Հալեպում։