2017-ի փետրվարի 17-ին RM Sothebyʼs աճուրդի տանը վաճառքի կհանվի պատմության մեջ առաջին Porsche 911 կաբրիոլետը։ Դա 911 օրիգինալ մոդելի 30 նախատիպերից մեկն է, որը մեր օրերը հասած 2 մեքենաներից մեկն է եւ միակը՝ բաց տանիքով, հայտնում է Motor.ru–ն։

Առաջին սերնդի 911 նախատիպը կառուցել էր Karmann ընկերությունը, որը 1901 թվականից զբաղվում է տարբեր ավտոմոբիլային բաղադրիչների արտադրությամբ եւ մշակմամբ։ Սերիայի  միակ կաբրիոլետը ունի 13360 համարով շասսի եւ հետագայում հիմք էր ծառայել 911 Targa մոդելի  համար, որը ներկայացվել էր 1967 թվականին։ Սերիական 911 Cabriolet–ն իր հերթին հայտնվել էր 1982 թվականին։