Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է դեկտեմբերի 12-16-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը։
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 90,564,723 դոլար 483.77 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 115,298,623 ԱՄՆ դոլար 485.64 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 13,789,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 485.28 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,694,308 եվրո 511.09 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 13,376,997 եվրո 514.14 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,007,323,072 ՌԴ ռուբլի 7,82 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 353,935,758 ՌԴ ռուբլի 7,96 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ գործարք չի իրականացվել:
Դեկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 45.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 91.5 մլն ԱՄՆ դոլար:






























