Կանադայում թողարկել են Ford GT սուպերքարի առաջին մոդելը: Մեքենան արտադրվել է Multimatic գործարանում, որը մասնագիտանում է սպորտային մեքենաների արտադրության ոլորտում, գրում է Anonsens-ը:

Կուպեն ներկայացվել էր անցյալ տարի հունվարին Դեթրոյթում, իսկ սերիական արտադրությունը պլանավորվում էր 2016-ին: Ford-ն արդեն արտադրել էր GT մոդելի մեքենաներ, եւ նորը կուպեի թարմացված տարբերակն է:

Մեքենան ունի 6-մխոցանի շարժիչ՝  3.5 լ ծավալով եւ 600 ձիաուժ հզորությամբ: Կուպեն հագեցած է 7-աստիճանի փոխանցման տուփով:

Ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ ամեն տարի Օնտարիոյի գործարանում արտադրվելու է 250 մեքենա: