Նիդեռլանդների սպառողական շուկայի գործակալությունը հետաքննություն է սկսել Volkswagen ընկերության դեմ։ Այս մասին հայտնել են ավտոկոնցեռնից, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Ըստ առկա տեղեկությունների՝ Volkswagen ընկերությանը կասկածում են դիզելային մեքենաներում ծրագրային հատուկ ապահովման օգտագործման պատճառով սպառողների իրավունքները ոտնահարելու մեջ։ Գործակալությունը նշում է, որ այդ ծրագիրը կարող է ազդել էկոլոգիական ցուցանիշների վրա։ Նիդեռլանդներում վաճառվել է արդեն նման 160 հազար մեքենա։
Մասնագետները պետք է պարզեն, թե այդ ծրագրային ապահովման օգտագործումը սպառողներին մոլորության մեջ գցելու փաստ եւ օրենսդրության խախտում է, թե ոչ։ Փորձագետներն իրենց տվյալները կհրապարակեն 2017-ի առաջին կեսին։




























