Lamborghini -ն պաշտոնապես ներկայացրել է Aventador S թարմացված ֆլագմանյան սպորտային մեքենան, որը ապրանքանիշի պատմության մեջ առաջին անգամ ստացել է ամբողջական կառավորումով շասսի։ Այդ համակարգը լավացնում է մանեւրականությունը ցածր արագությունների դեպքում ու ապահովում ավելի մեծ կայունություն բարձր արագությունների ժամանակ, գրում է «Կոմերսանտը»։

Ավտոմեքենայի թափքի աէրոդինամիկ ծածկը փոխվել է, ինչը սեղմումի ուժն ավելացրել է 130 տոկոսով։ 50 տոկոսով արդյունավետ է դարձել կարգավորվող հետին հակաթեւը, փոխվել է օդածորակների կոնֆիգուրացիան։

6․5 լիտրանոց մթնոլորտային V12 –ի հզորությունը հասել է 740 ձիաուժի, ընդ որում պահպանվել է start-stop համակարգն ու ցիլինդրների մի մասի ավտոմատ անջատումը՝ վառելիքի ծախսի նվազման համար։ Ուժային սարքը համադրվում է յոթաստիճանանոց «ռոբոտի» հետ։

Մեքենայի սալոնը ստացել է սարքերի նոր լրիվ թվային պանել, Apple CarPlay -ի աջակցություն ու որպես տարբերակ՝ Lamborghini ֆիրմային տելեմետրիայի գործառույթ պատվիրելու հնարավորություն, որը մրցարշավային մայրուղով վարելիս ֆիքսում է մեքենայի պարամետրերը։

Առաջին հաճախորդները Lamborghini Aventador S մեքենան կստանան 2017-ի գարնանը, Եվրոպայում մեքենայի արժեքը կկազմի 281․5 հազար եվրո։